Ադրբեջանի տարածքով տեղափոխվող ռուսական ցորենի առաջին խմբաքանակը հասել է Հայաստան․ Պապոյան
Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա ռուսական ցորենն է, որը սովորաբար գալիս էր Վերին Լարսով։ Գիտեք՝ այնտեղ ինչպիսի դժվարություններ կային՝ հերթեր, և միևնույն ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունը բավականին խոչընդոտներ ուներ։ Սա Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան–Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան և Վրաստանից՝ Հայաստան»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը ևս մի քանի օրից կհասնի Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
Փոխվել է անմաքս առևտրի շեմը. հնարավոր կլինի ներմուծել ոչ թե 200, այլ 84 հազարի ապրանք
Առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե...
Դավիթ Ամարյանը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի Մետրոպոլիսը
Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոններից մե...
Վերադարձվող եկամտահարկը կհարկվի՞․ պատգամավորի մեկնաբանությունը․ ԶԼՄ
Տնտեսական ակտիվության անկման ֆոնին Հայաստանի իշխանությունները վարում են հարկային բեռի շարունակական ավելացման քաղաքականու...