Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տեխնիկական չլուծված խնդիրների հարցին, մանրամասնել է, որ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային ու մաքսային հսկողությունը:
Ըստ նրա՝ սրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են, և որ սա են քննարկելու փոխվարչապետերը մեկ շաբաթ հետո կայանալիք հանդիպմանը։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները փոխվարչապետների բանակցություններից հետո կորոշեն, թե արդյոք անհրաժեշտ է նոր հանդիպում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել է Փաշինյան - Պուտին - Ալիև եռակողմ հանդիպում։ Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ «քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»:
Նմանատիպ հոդվածներ
Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է․ որն է պատճառը
Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն...
Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
ԱՄՆ-ն արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են նաև Հայաստանից և Ղրղզստանից ընկերությու...
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան․ Քերոբյան
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարած...
Հայաստանը՝ Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների առանցքային մատակարար․ WSJ
Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ դարձել են հիմնական տարանցիկ հանգույցներ ԱՄՆ-ի և Եվրոպայի համակարգչային չիպե...