Հայաստանի և Ադրբեջանի համար նույնպես ունենք հաջողության պատմություն. Կայա Կալաս
Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը. նրա ուղերձը նիստի ընթացքում ներկայացրեց ԵՄ արտաքին գործողությունների ծառայության տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեն։
Իր ուղերձում Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կայունությանը։
«Հայաստանի և Ադրբեջանի համար նույնպես ունենք հաջողության պատմություն։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն՝ տարածաշրջանը տանելու դեպի կայուն խաղաղություն, բարգավաճում և զարգացում»,- այս մասին ասված է ուղերձում։
Կալասի խոսքով՝ ընթացիկ կարգավորման գործընթացը խոստանում է բացել աննախադեպ տնտեսական հնարավորություններ․
«Այս պահին կարգավորման գործընթացը խոստանում է աննախադեպ տնտեսական հնարավորությունների բացում, սահմանների բացում, սահմանային կապերի ստեղծում։ Սա կխորացնի նաև մարդկանց միջև շփումները և վստահությունը»,-նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը։
«Վերջին զարգացումները երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը գալիս է ավելի մոտ մեզ՝ իր արժեքներով և ժողովրդավարական սկզբունքներով»,- ասված է Կալասի ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Այդ երկիրը զբաղվում է Ռուսաստանի տարածքում զենքի արտադրությամբ․ Զելենսկի
Ուկրաինան տվյալներ ունի Ռուսաստանին չինական զենքի մատակարարումների մասին, այդ թվում՝ վառոդի և հրետանային համակարգերի։ Այ...
Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, բայց ոչ լրագրողների ներկայությամբ. խոսնակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, սակայն ոչ լրագրողների ներկայությամբ...
Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված. պաշտպանների բողոքը մերժվել է. փաստաբան
ՀՀԿ–ական, Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղե...
Իրանի խորհրդարանի նախագահը ՌԴ-ին հորդորել է հարգել երկրի «կարմիր գծերը»
Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանում...