Իրանի խորհրդարանի նախագահը ՌԴ-ին հորդորել է հարգել երկրի «կարմիր գծերը»
Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից՝ ներառյալ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է Mehr-ը։
Ղալիբաֆի խոսքով՝ Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է իրանական երեք կղզիների վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (PGCC) համատեղ հայտարարության բովանդակությունը։
Իրանի համագործակցությունը բոլոր օրինական կառավարությունների հետ հիմնված է ազգային շահերի վրա և համապատասխանում է պատվի, նպատակահարմարության և իմաստության երեք սկզբունքներին:
Նա նաև նշել է, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում երկու կարևոր երկրներ են, որոնք զարգացնում և խթանում են համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ելնելով ընդհանուր շահերից։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Պարսից ծոցի երեք կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ և Փոքր Թումբաների նկատմամբ, հիշեցրել է նա։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ինքն է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի «աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի» զոհը և չպետք է «օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը»։
Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանը Պարսից ծոցում կայունության միակ երաշխավորն է և կչեզոքացնի Արևմուտքի վտանգավոր ծրագրերն այս զգայուն տարածաշրջանում։
Պարսից ծոցի երեք կղզիները՝ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թունբաները պատմականորեն եղել են Իրանի մաս, ինչի ապացույցները կարելի է գտնել Իրանում և աշխարհի այլ մասերում անթիվ պատմական, իրավական և աշխարհագրական փաստաթղթերում:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...
Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս. պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ
2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնայի...
Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել
Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ, այդ մաս...
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...