Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, բայց ոչ լրագրողների ներկայությամբ. խոսնակ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին, սակայն ոչ լրագրողների ներկայությամբ։ Այս մասին բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, շարժման մասնակիցների հետ, երթով հասել է ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ։
Սրբազանը հայտարարեց, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե՞ այլոց։
«Իմացանք, որ ՄԻՊ խոսնակը գալիս է հանդիպման։ Հիմա տեսեք տարբերությունը. բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։ Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց»,–ասաց Բագրատ սրբազանը։
ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը մոտեցավ ակցիայի մասնակիցների ու հայտարարեց, որ Մանասյանը պատրաստ է Բագրատ սրբազանին և մինչև 4 անձի ընդունել, լսել նրանց և տալ հուզող հարցերի պատասխանը, բայց առանց լրագրողների։
Բագրատ սրբազանն էլ իր հերթին նշեց, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաք...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...