Այդ երկիրը զբաղվում է Ռուսաստանի տարածքում զենքի արտադրությամբ․ Զելենսկի
Ուկրաինան տվյալներ ունի Ռուսաստանին չինական զենքի մատակարարումների մասին, այդ թվում՝ վառոդի և հրետանային համակարգերի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
«Խոսքը, մասնավորապես, վառոդի և հրետանու մասին է, բացի այդ, Չինաստանը զբաղվում է Ռուսաստանի տարածքում զենքի արտադրությամբ»,- ասել է Զելենսկին։
Նախկինում Չինաստանի հասցեին նմանատիպ մեղադրանքներ էին հնչեցրել G7-ը անցյալ տարվա հոկտեմբերին։ Այն ժամանակ G7-ի երկրների պաշտպանության նախարարները մտահոգություն հայտնեցին Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցության ամրապնդման կապակցությամբ և դա կապեցին Ուկրաինայում «ապակայունացնող գործողությունների» հետ։
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բա...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...