Ողբերգական ավտովթար Արմավիր-Գյումրի ճանապարհին. բեռնատարներ են բախվել
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20։46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Gaz-3110» մակնիշի մարդատար և «Gaz-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, վերջինս հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի հատվածից դուրս․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Աշտարակի մանկապարտեզում. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են
Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախար...
Ողբերգական ավտովթար. 30-ամյա վարորդը մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Երեկ, Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն՝ Թուրքիայի Դերինջե նավահանգստում․ կան վիրավորներ
Թուրքիայի Դերինջե նավահանգստում պայթյուն է որոտացել։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով չորս մ...
46-ամյա տղամարդուն սպանել և այրել է. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողութ...