Ողբերգական ավտովթար. 30-ամյա վարորդը մահացել է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Երեկ, Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը: Shamshyan.com-ից տեղեկանում ենք, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամա...
Ամերիկյան Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբ...