Պատահարներ
46-ամյա տղամարդուն սպանել և այրել է. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան քաղաքի բնակչի՝…
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, եղբայրը՝ Արսեն Սարդարյանը՝ ծնված 1973 թվականին, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և անհետ կորել: Փաստ առթիվ նախապատրաստվել են նյութեր:
Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հիշյալ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ այդ պահին նշված ավտոմեքենան վարող անձը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թվականին, Արսեն Սարդարյանի անհետանալու օրը նրա հետ ուղևորվել է Ալավերդի:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը վիճաբանել է Արսեն Սարդարյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր և այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր և թաքցրել հողի ու տերևների տակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2019 թվականի ապրիլի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
2019 թվականի ապրիլի 7-ին Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ՝ հայտնելով նաև դիակի գտնվելու վայրի մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն...
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյան...
Վթար Մյասնիկյան պողոտայում
Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։ Ինչպես երևում է նկարում, վթարված մեքենան գլխիվայր է շրջվել։ Ա...