Ադրբեջանի ԱԳՆ-ի համոզիչ պատասխանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցը հետաձգելու վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բացատրել է ԵԱՀԿ գործող նախագահի Ադրբեջան այցը հետաձգելու պատճառը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն APA-ին հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի տարածաշրջանային այցը պետք է սկսվեր Ադրբեջանում:
«Այս այցը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին։ Սակայն այցը հետաձգվել է՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Նախագահ Իլհամ Ալիևի հրավերով և այդ գագաթնաժողովին նրա գլխավորած պատվիրակության մասնակցության պատճառով։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան կատարելիք այցի նոր ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ»,- ընդգծել է Ա. Հաջիզադեն։
Հավելենք՝ ԵԱՀԿ գործող նախագահ Է. Վալտոնենը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է նաև նրա այցը Վրաստան։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիան կարող է մտածել ԵՄ-ից դուրս գալու մասին, եթե իրավիճակը հասնի անդառնալիության կետին. Օրբան
Հունգարիան կարող է մտածել Եվրամիությունից դուրս գալու մասին, եթե իրավիճակը հասնի անդառնալիության կետին։ Այս մասին հայտար...
Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն․ Դանիել Իոանիսյանը՝ ողբերգական վթարի մասին
«Իսկ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ խոսել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին․ Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մաս...
Ճանապարհային քարտեզ կպատրաստենք. Լավրովը` ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա արտգործնախարարների հանդիպմանը
Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Ա...