Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն․ Դանիել Իոանիսյանը՝ ողբերգական վթարի մասին
«Իսկ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը։
«Եթե Երևան-Գյումրի ճանապարհը մի 10 տարի է կառուցվում է բայց դեռևս բաժանարար գոտի չունի,
Եթե ՆԳՆ-ն չունի ռազմավարական պատկերացում, թե ինչպես իջեցնել ճանապարհային մահացիությունը,
Եթե միջքաղաքային միկրոավտոբուսները վերակահավորվում են այնպես, որ նստարանները նորմալ չեն ֆիքսվում,
Եթե միկրոավտոբուսներում (անգամ բնակավայրից դուրս) որևէ մեկը չի ամրակավում,
Ապա ունենալու ենք զոհեր ու շատ զոհեր։ ԵԽ տարածքում մենք ճանապարհային զոհերի տոկոսով բացարձակ առաջատարն ենք։
Հ.Գ. Ամեն վթար ունենում է մեղավոր վարորդ(ներ)։ Իսկ Ենթակառուցվածքների ու երթևեկության անվտանգության պատասխանատու մարմինները մեղքի բաժին չունե՞ն», - գրել է նա։
Իոանիսյանը նաև հավելել է․
«Գնել Սանոսյանը չունի՞ ասելիք ճանապարհային անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների տխուր վիճակի մասով։
Վահե Ղազարյանը չունի՞ ասելիք ճանապարհային երթևեկության անվտանգության քաղաքականության բացակայության մասով»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում ողբերգական վթարը տեղի է ունեցել Գյումրի–Երևան ճանապարհին։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...