Tik Tok-ում գովազդներ են լցվել, որոնք հորդորում են սննակության միջոցով «ազատվել» հարկային ու վարկային պարտավորություններից
Ֆեյսբուքյան օգտատերը Տիգրան Քեյանը գրառում է արել նշելով, թե ինչ գովազդներ են տարածվել Tik Tok-յան հարթակում.
«Վերջերս Tik Tok-ում իրավաբանների և փաստաբանների գովազդներ են լցվել, որոնք քաղաքացիներին հորդորում են սննակության միջոցով «ազատվել» հարկային ու վարկային պարտավորություններից։ Սա արդեն դառնում է մի տեսակ նոր բիզնես՝ մարդկանց հույս տալու հաշվին։ Բայց հարց է առաջանում՝ միթե իրավիճակն արդեն այնքան լուրջ է, որ նման գովազդներն աշխատում են, որովհետև շատերն իրականում այլ ելք չեն տեսնում։
Եթե քաղաքացիների զգալի մասը մտածում է սննակության մասին, դա արդեն միայն իրավական կամ բանկային խնդիր չէ - դա տնտեսական տագնապի ազդակ է։
Այստեղ լռել չեն կարող ոչ միայն բանկերը, այլ առաջին հերթին՝ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները։
Ժամանակն է, որ պետությունն անկեղծ գնահատի իրավիճակը և քայլեր անի՝ մարդկանց պարտքային ճնշումից դուրս բերելու, հարկային բեռը մեղմելու, իսկ բիզնեսին ու քաղաքացիներին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։
Հակառակ դեպքում սննակությունը կդառնա ոչ թե իրավական գործիք, այլ սոցիալական երևույթ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Անգլերեն» առարկայի նոր քննություն կկազմակերպի․ ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խո...
Սուտ է,որ հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ.ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա
Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա: Հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել այս գ...
Հայաստանում կխստացվեն ապաստարանների պահպանման և շահագործման պահանջները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է միասնական չափորոշ...