«Անգլերեն» առարկայի նոր քննություն կկազմակերպի․ ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԿԳՄՍ նախարարությունը։
«Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:
Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Բուք, մերկասառույց, մառախուղ․ ավտոճանապարհներ կան փակ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Նյու Յորքի Comex բորսայում 2026 թվականի փետրվարին ոսկու մատակարարման ֆյուչերսների գինը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ...
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներ․ անցկացվել են առանձնազրույցներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են կատա...