Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա

Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա: Հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Անհայտ անձը կոտրել է ապակիներն ու ներկել դեսպանատան շենքը. Հրապարակված…

Հաագայում տղամարդը հարձակվել է Բելառուսի դեսպանատան շենքի վրա: Հայտնում է РИА Новости-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Անհայտ անձը կոտրել է ապակիներն ու ներկել դեսպանատան շենքը. Հրապարակված լուսանկարների վրա կարելի է տեսնել կարմիր և սև ներկ և մակագրություններ՝ «Լուկա-ահաբեկիչ»։ Դեսպանատան շենքի վրա կան նաև բելառուսերեն գրություններ՝ «Կեցցե Բելառուսը»:

 

Ավելի ուշ հաղորդվել է, որ Նիդեռլանդներում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը վնասել է դեսպանատունը։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և կատարվում է հետաքննություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250