ԱՄՆ-ում այսքան ուժեղ տորնադո չէր գրանցվել վերջին 12 տարում
ԱՄՆ-ի տարածքում արդեն ավելի քան 12 տարի չէր արձանագրվել առավելագույն ուժգնության՝ EF5 կարգի տոռնադո։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Եվ ահա ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը վերջերս իրականացրեց բոլոր տվյալների խորքային վերլուծություն հունիսի 20-ին Հյուսիսային Դակոտայի Էնդերլին քաղաքում գրանցված տոռնադոյի վերաբերյալ և բարձրացրեց նրա կատեգորիան մինչև EF5։
Մասնագետների գնահատմամբ, քամու առավելագույն արագությունը հասել է 338 կմ/ժ (94 մ/վ), երբ տոռնադոն անցել է Ռասս և Կասս շրջաններով՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ։
Ինչու՞ զեկույցը հրապարակվեց Հյուսիսային Դակոտային տորնադոյի հարվածից գրեթե չորս ամիս անց։
Ամեն անգամ տոռնադոյի մասին հաղորդագրությունից հետո օդերևութաբանական ծառայությունը դեպքի վայր է ուղարկում օդերևութաբանների խումբ, որը գնահատում է վնասները և որոշում՝ արդյոք դրանք համապատասխանում են տոռնադոյի պատճառած ավերածություններին, և եթե այո՝ ապա, որ կատեգորիային ըստ Ֆուջիտայի սանդղակի։ Այդ գործընթացը հաճախ տևում է մի քանի օր կամ շաբաթ, սակայն երբեմն, ինչպես այս դեպքում, կարող է տևել ամիսներ։
Վերջնական գնահատման համար Ազգային ծառայությունը ներգրավել է ինժեներների և գիտնականների թիմ, որը պարզել է, որ երկաթուղային վագոնի մոտ 150 մետր բարձրացում, ինչպես նաև ամբողջությամբ հացահատիկով բեռնված վագոնների շրջումը համապատասխանում են EF5 կատեգորիայի տոռնադոյի քամու արագությանը։
Հետաքրքիր է նշել, որ առանց այդ վագոնների գրեթե անհնար կլիներ որոշել այդ տոռնադոյի EF5 կատեգորիայի ուժգնությունը, քանի որ Ֆուջիտայի սանդղակը հիմնված է բացառապես տոռնադոյի պատճառած վնասների և ավերածությունների վրա։

Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը տեղում մահացել է. Shamshyan
Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բ...
Գյումրիում մեքենայից գողություն կատարածը սթափ չի եղել
Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են ավտոմեքենա:Համայն...
Աջարիայում հայտնաբերել են արտադրամաս, որտեղ կեղծել են հայտնի ապրանքանիշերի լվացող միջոցները
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն Աջարիայում հայտնաբերել են արտադրամաս, որտեղ կեղծել...
Փրկարար ծառայությունը՝ վթարների մասին
Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե...