Աջարիայում հայտնաբերել են արտադրամաս, որտեղ կեղծել են հայտնի ապրանքանիշերի լվացող միջոցները
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն Աջարիայում հայտնաբերել են արտադրամաս, որտեղ կեղծել են հայտնի ապրանքանիշերի լվացող միջոցները: Այդ մասին այսօր հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հետաքննությամբ պարզվել է, որ արտադրամասում լվացքի էժանագին փոշիներն ու լվացող այլ միջոցներ փաթեթավորվել են Persil և Ariel հայտնի բրենդների անվան ներքո:
Փաստի առնչությամբ քրեական պատասխանատվության են ենթարկվել 2 անձ: Նրանք են լվացող միջոցներ արտադրող ընդհատակյա գործարանի տնօրենն ու նրա տեղակալը: Քննչական ծառայությունն առգրավել է մեծ քանակությամբ պատրաստի արտադրանք, ինչպես նաև կենցաղային քիմիական նյութեր և փաթեթավորման միջոցներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ապրանքային նշանի ապօրինի օգտագործման» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 3-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի կիլոմետրանոց խցանում Վրաստանից դեպի Հայաստան անցակետ
Մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել Վրաստանից դեպի Հայաստան անցակետ։ Aurora News-ին տեղից հայտնում են, որ խցան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել ոստիկանության ավտոպարկին
Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Ստորոժինեց փոքր քաղաքում տեղացած խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել շենքերին, մեքենաներին և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 7 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 51 մարդ է տուժել. Ռիո դե Ժանեյրո
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի կենտրոնում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 51 մարդ է տուժել, հա...
Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի մարզում. 22 անձ բերման է ենթարկվել
Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի...