Գյումրիում մեքենայից գողություն կատարածը սթափ չի եղել
Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են ավտոմեքենա:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին` Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։
Նշված անձը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի 3 հաբ և մոտ 2 գրամ թափանցիկ զանգվածով փաթեթ:
Պարզվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է: 33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Տորնադո Ապարանում. վնասվել են շինություններ, խանութներ. կան տուժածներ
Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am–ին:Լուսագյուղ...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի արևմտյան Քյութահիայի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Անադոլու գործակալությունը:Սիմավ շրջ...
Երևանում բերման են ենթարկվել ծանր հանցանք կատարած կասկածյալներ
Auroranews-ը խոսել է Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Ս...
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձ...