Մերձավանում լարված մթնոլորտն ավելի է սրվում. կոտրել են Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը. լրագրող
Մերձավանում կոտրել են Գրիգոր Օհանյանի գերեզմանը, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Մերձավանում օր օրի լարված մթնոլորտն ավելի է սրվում: Գիշերը անհայտ անձինք կոտրել են փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանը:
Նշենք, որ Գրիգորը Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով սպանություններն օժանդակողի կարգավիճակ ունեցող Նարեկ Օհանյանի եղբայրն է:
Իրավապահները շուրջօրյա հսկողություն են սահմանել Օհանյանի գերեզմանին»,- գրել է լրագրող Լիա Սարգսյանը:
Հիշեցնենք` Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանություններին օժանդակելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Մեքսիկայում. կան զոհեր ու վիրավորներ
Մեքսիկայի կենտրոնական մասում բեռնատարը բախվել է վեց այլ մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 19, վիրավորվել՝ երեք մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթաշենում վճարային տերմինալ գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին
Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հո...
Ֆրանսիայում բարձր պատրաստության վիճակ են հայտարարել
Ֆրանսիային պատուհասել է «Ֆլորիան» փոթորիկը, և երկրի 21 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի «նարնջագույն» մ...
Բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. ավտովթար` Գեղարքունիքի մարզում
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը12:25-ի սահմաններում Գեղարքունիքի մա...