Պատահարներ
Ֆրանսիայում բարձր պատրաստության վիճակ են հայտարարել
Ֆրանսիային պատուհասել է «Ֆլորիան» փոթորիկը, և երկրի 21 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի «նարնջագույն» մակարդակ, որը վտանգավորության նախավերջին մակարդակն է։ Այս մասին հայտնում է Meteo France-ը։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ փոթորիկը հանրապետության տարածքով կանցնի արևմուտքից արևելք՝ Վենդի դեպարտամենտից մինչև Արդեննի դեպարտամենտ։
Նշվում է, որ աղետի առաջին հարվածը ստացած Ֆրանսիայի արևմուտքում արդեն գրանցվել են քամու պոռթկումներ մինչև 34 մ/վրկ։
Ծառերի տապալման սպառնալիքի պատճառով մի շարք գերատեսչություններ որոշել են ցերեկային ժամերին սահմանափակել գնացքների երթևեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու ծնողներին. նրանք ծանր վիճակում են
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Նոր սպառնալիք մարդկանց առողջության համար․ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները
4.0