Պատահարներ
Բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. ավտովթար` Գեղարքունիքի մարզում
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը12:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Արմենուհի Գ.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5.5-րդ կմ հատվածում, դեպի Վարդենիս ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0