Գրետա Թունբերգին շատ դաժանորեն խոշտանգել են և ստիպել են համբուրել Իսրայելի դրոշը
Իսրայելցի ուժայինները Գրետա Թունբերգին ստիպել են համբուրել Իսրայելի դրոշը: Այս մասին պատմել է թուրք ակտիվիստ և Sumud գլոբալ նավատորմի մասնակից Էրսին Չելիքը։
«Այս բոլոր քաղաքական գործիչները, նրանք բոլորը փորձել են մեզ միջատների պես վերաբերվել, բայց նրանք այդպես են վարվում բոլորի հետ։ Գրետային շատ դաժանորեն խոշտանգել են, դուք չեք լսում իմ խոսքերը։ Այո, նրանք ծաղրում էին Գրետային: Գրետան դեռ երեխա է։ Նրանք ստիպեցին նրան սողալ, ստիպեցին համբուրել Իսրայելի դրոշը։ Այսինքն, ինչ արեցին նացիստները, նրանք արեցին նույնը»,- ասել է ակտիվիստը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը շվեդական իշխանություններին տեղեկացրել է իսրայելական բանտում դաժան վերաբերմունքի մասին՝ Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի կալանավորումից և վտարումից հետո: