Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով 12 մարդ դատապարտվել է մինչև 25 տարվա ազատազրկման
Արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով անցնող 12 անձի։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Կոմերսանտի» թղթակիցը։
Գործի շրջանակում խմբի ղեկավարներ Միխայիլ Բալաշովը և Եգոր Սավելևը դատապարտվել են 25 և 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում։ Մյուս մեղադրյալները ստացել են 6-ից 15 տարվա ազատազրկման պատիժներ։
Դատական նիստը անցկացվել է դռնփակ ռեժիմով՝ քանի որ մեղադրյալներից երեքը անչափահասներ են եղել։ Ըստ դատավճռի՝ նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, կողոպուտի և խուլիգանության մեջ։
Քննության տվյալներով՝ հանցախումբը «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամներ են եղել և, ըստ հաղորդումների, հետևել են Մարգարիտա Սիմոնյանին և լրագրող Քսենիա Սոբչակին՝ պլանավորելով նրանց դեմ հանցագործություններ։
Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը նախկինում հայտարարել էր, որ իր դեմ երեք մահափորձ է իրականացվել կամ կանխվել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ Նրա խոսքով՝ ինքը մշտապես ստանում է սպառնալիքներ, սակայն այդ պայմաններում շարունակում է իր աշխատանքը՝ նշելով, որ «պատերազմը իր մասնագիտության մասն է»։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Թաիլանդում 11-ամյա տղայի կողմից մեքենայի վրաերթի հետևանքով զոհվել է 9 վանական
Թաիլանդում 11-ամյա տղան, որը, ըստ տեղեկությունների, գողացել է հոր մեքենան, վրաերթի է ենթարկել բուդդայական վանականների խո...
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2595-ի․ վիրավորվել է ավելի քան 12 հազար մարդ
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2595-ի, իսկ վիրավորների թիվը՝ 12 400-ի։ Այս...
Գլոբալ տաքացում․ օվկիանոսների ջրերի ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի
Եվրոպական Copernicus Marine Service ծրագրի տվյալներով՝ 2026 թվականի հունիսին համաշխարհային օվկիանոսի մակերեսային միջին ջ...