««Տոռի» փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ». Վազգեն Մանուկյան
«2018 թվից սկսվեց բանակի ջարդը. կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, աշխատանքից հանել, քրեական գործեր հարուցել… Կոտրեցին ամբողջ Արցախի ղեկավարությունը՝ դուրս մղեցին գեներալների, և բանակի ներսում անվստահություն մտավ»,- այսօր Արարատ քաղաքում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հաջորդ քայլը, որ կազմակերպվում էր՝ մեզ պարտության տանելու, դա բանակի արդիականացումն էր՝ զենքերի հարցը»,- ասաց Մանուկյանը:
«2016 թվականին Ադրբեջանը փորձեց հարձակվել և անհաջողություն ունեցավ: Մենք էլ կորուստներ ունեցանք՝ այդ թվում տարածքային, բայց Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է նույն բանակը, որից ինքը պարտվել էր և կանգնեցրեց պատերազմը»,- նշեց նա
Մանուկյանի խոսքով Ապրիլյան պատերազմի ժամանակ հետևություններ արվեցին, որ պետք է ունենալ ԱԹՍ-ներ, նոր տեխնոլոգիաներ:
«Որևէ բան չարվեց, որ այդ ամենն ունենանք: Այն ցուցակում, որ դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր պիտի գնեինք նախկին իշխանությունների օրոք, նշված էին «Տոռ»-եր, այսինքն՝ այն սարքերը, որոնցով պետք է ոչնչացվեին ԱԹՍ-ները: Դա ջնջվեց, առան խաղալիք ինքնաթիռներ… Դրանք շատ հզոր էին, բայց ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ և չօգտագործվեցին»,- հայտարարեց Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր. Գրիգորյանի փաստաբանը չակերտներ է բացում
Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարո...