Կանադան ՆԱՏՕ-ին կառաջարկի ստեղծել մինչև 133 միլիարդ դոլարի պաշտպանական բանկ
անադայի վարչապետ Մարկ Քարնին Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա պաշտպանական բանկի հիմնադրման մասին հայտարարությամբ։
Այս տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը։ «Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի» առաքելությունն է հզորացնել դաշինքի անդամների պաշտպանական կարողությունները՝ մինչև 133 միլիարդ դոլար հավաքագրելու միջոցով, ինչը թույլ կտա ՆԱՏՕ-ի անդամ պետություններին ու նրանց գործընկերներին ցածր տոկոսադրույքներով վարկեր հատկացնել ռազմական ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Սպասվում է, որ Կանադայի կողմից կատարվող առաջնային ներդրումը կկազմի 1,5 միլիարդ եվրո, մինչդեռ ավելի փոքր պետությունները կվճարեն 500-750 միլիոն եվրո։
Reuters-ի փոխանցմամբ՝ նորաստեղծ կառույցի հիմնադիրների թվում կլինեն ՆԱՏՕ-ի շուրջ 10 երկրներ։ Գործակալությունը միևնույն ժամանակ հայտնում է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Նիդեռլանդները դժկամություն են հայտնում դրա ստեղծմանը մասնակցելու հարցում։
Ապրիլ ամսին The Globe and Mail պարբերականը գրել էր, որ «Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի» գլխավոր գրասենյակը տեղակայվելու է Կանադայի քաղաքներից մեկում՝ Վանկուվերում, Մոնրեալում, Օտտավայում կամ Տորոնտոյում։ Նախատեսվում է, որ կառույցի ծառայություններից հնարավորություն կունենա օգտվելու մինչև 40 երկիր։ Պարբերականի աղբյուրները չեն հստակեցրել բանկի գործարկման ստույգ ժամկետները, քանի որ դրա կանոնադրությունը դեռևս պետք է վավերացվի բոլոր հիմնադիր պետությունների կառավարությունների կողմից, ինչը «կտևի ամիսներ»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...