Լիտվան հրաժարվում է միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքից
Լիտվայի Սեյմը գրանցել է օրինագիծ, որով նախատեսվում է հրաժարվել երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքից։ Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի քարտուղարությունը։
Նախաձեռնությանը ստորագրություններով աջակցել է 50 պատգամավոր, ինչը բավարար է օրինագծի գրանցման համար։
Նոր նախագծով առաջարկվում է փոփոխել Լիտվայի Սահմանադրությունը և հանել 137-րդ հոդվածը, որը ներկայումս արգելում է զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքում։
Նախօրեին երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան անցկացրել է խորհրդակցություն վարչապետի, պաշտպանության նախարարի, Սեյմի նախագահի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկումների արդյունքում աջակցություն է հայտնվել սահմանադրական արգելքի վերացման նախաձեռնությանը։
Սահմանադրական փոփոխության ընդունման համար անհրաժեշտ է Սեյմում երկու անգամ քվեարկություն՝ երեք ամսվա ընդմիջմամբ, ինչպես նաև որակյալ մեծամասնության աջակցություն՝ առնվազն 141-ից 94 ձայն։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...