Մեռելոցի ոչ աշխատանքային լինելը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով Մեռելոց օրերը կներառվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հեղինակ, անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը պարզաբանել է, որ այս փոփոխությունը չի նշանակում, թե Մեռելոցի բոլոր օրերն ինքնաբերաբար դառնալու են ոչ աշխատանքային։
«Մեռելոց օրերը ֆիքսվել են օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, Կառավարությունն իր որոշումով կսահմանի ազատ օրը։ Օրինակ՝ կարող է սահմանվել, որ այդ օրը ոչ աշխատանքային է, փոխարենը կաշխատեն շաբաթ օրը, կամ Կառավարությունը կարող է այլ կարգավորում տալ»,- ասել է Նազարյանը։
Նրա խոսքով՝ Մեռելոց օրերի հետ կապված աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու վերջնական որոշումը թողնվում է կառավարության հայեցողությանը։
Մեռելոցի օրերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերին՝ Սուրբ Ծնունդին, Սուրբ Հարությանը (Զատիկ), Պայծառակերպությանը (Վարդավառ), Սուրբ Աստվածածնի վերափոխմանը (Խաղողօրհնեք) և Խաչվերացին հաջորդող օրերին։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...