Փարիզում գնորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել օդորակիչների համար
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձաններից մեկում գտնվող «Լիդլ» սուպերմարկետում գնորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել օդորակիչների և օդափոխիչների համար՝ երկրում սպասվող նոր շոգի ալիքի նախաշեմին։
«Լիդլ» առևտրային ցանցը Ֆրանսիայի շուրջ 1600 խանութներում վաճառքի էր հանել ընդհանուր առմամբ 200 հազար օդորակիչ և օդափոխիչ։ Սակայն Նանտեր համայնքում խանութի բացումից դեռ առաջ՝ առավոտյան ժամը 8-ին, այնտեղ հավաքվել էր ավելի քան հարյուր մարդ։
Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է մեծ բազմությունը միաժամանակ ներխուժում խանութ՝ վնասելով ապակե մուտքի դռները։ Մեկ այլ տեսանյութում երկու կին փորձում են միմյանցից խլել նույն օդորակիչի տուփը։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ իրավիճակը վերահսկելու համար։
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նմանատիպ մեծ հերթեր են գրանցվել նաև Փարիզի և մայրաքաղաքի արվարձանների մյուս «Լիդլ» խանութներում, իսկ որոշ գնորդներ հերթ էին կանգնել նույնիսկ գիշերվա ժամը մեկից։
Վերջին օրերին Ֆրանսիան, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ երկրներ, բախվել է անոմալ շոգի։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը 96 դեպարտամենտներից 72-ում հայտարարել էր եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակը։ Օդի ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճանին, իսկ որոշ շրջաններում նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...