ԱԺ ընտրություններին քվեարկելու համար կպահանջվի առնվազն մեկ տարվա բնակություն Հայաստանում
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Այս օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունք կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարի (730 օրից 366 օրը) բնակվել են Հայաստանում։ Բացի այդ, ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է Հայաստան ժամանի ընտրություններից 48 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների պարագայում՝ 28 օր առաջ։
Նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...