ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահագ Հովակիմյանը բացառիկ ազնիվ անձնավորություն է․ Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի դատավոր Վահագ Հովակիմյանին՝ նշելով, որ նրանից լավ սպասելիքներ ունի։
«Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ, ես համարում եմ իրեն ինձ ընկեր, իր հետ ճանապարհ եմ անցել նաև մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրության ընթացքում, բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը»,– ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի սպասվող որոշմանը։
Նա նաև նշել է, որ եթե ընտրական գործընթացում եղել են թերություններ, ապա դրանք, իր գնահատմամբ, տեխնիկական բնույթի են։
«Եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են, Սահմանադրական դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն իրավական որոշում»,– ասել է նա։
Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է նաև մամուլում տարածված տեղեկություններին, թե իր որդին կանչվել է վարժական հավաքի, սակայն հետագայում պարզվել է, որ ծառայության ենթակա չէ։
Նրա խոսքով՝ որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին մինչև վերջին օրը և վերջերս ծանր վիրահատություն է տարել։
«Իմ որդին պատերազմ անցած է… Ինքը 44-օրյա պատերազմի մինչև վերջին օրը մասնակցած հայորդի է, և ես հպարտանում եմ իրենով։ Բայց առաջարկից հետո գնում է բուժզննություն, դրանից ամիսներ առաջ իմ տղան ուսահոդի շատ ծանր վիրահատություն է տարել։ Երբ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչության կողմից, ինքը նորից կանցնի բուժզննություն, և եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին, մի կասկածեք»,– ասել է Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
«Երբ մեր գործընկերների վրա ճնշումներ են լինում՝ մենք աջակցում ենք». Հայաստանին կտրամադրվի 18 մլն եվրո. Ֆոն դեր Լայեն․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հանդիպման ընթաց...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...