«Նման խոսակցությունների մասին չեմ լսել»․ Ավինյանը՝ Ալեն Սիմոնյանի հնարավոր առաջադրման մասին
Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ չի լսել մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարող է 2028 թվականի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել քաղաքապետի թեկնածու։
Factor TV-ի հետ զրույցում Ավինյանը նշել է, որ Ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրությունները կուսակցությունում անցկացվել են ժողովրդավարական սկզբունքներով։
«Մեզ մոտ բոլոր ընտրություններն իրականացվում են ամենաժողովրդավարական մեթոդներով, և սա էլ բացառություն չի եղել։ Մենք կատարել ենք քվեարկություն»,- ասել է նա՝ չբացահայտելով, թե ում օգտին է քվեարկել։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելուն՝ Ավինյանը նշել է, որ կուսակցության համար ընդունելի են ժողովրդավարական ընթացակարգով կայացված բոլոր որոշումները։
Խոսելով այն մասին, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի դարձել կուսակցության թեկնածուն, Ավինյանը նշել է, որ դա եղել է ներքին ընտրության արդյունք։
«Ալեն Սիմոնյանը, վստահորեն, Ազգային ժողովի շատ լավ նախագահ է եղել։ Դա արդեն կուսակցության ներքին ընտրության հարցն է եղել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է իր հնարավոր առաջադրմանը 2028 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններում, Ավինյանը նշել է, որ այդ հարցի շուրջ որոշումը դեռ վաղ է քննարկել։
«2028 թվականի ընտրություններին դեռևս երկու տարի կա, և կարծում եմ՝ մեր կուսակցությունը կհավաքվի և որոշում կկայացնի, թե մենք ինչ ենք անելու»,- ասել է Երևանի քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...