Ընտրակաշառք տալու համար այսուհետ կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում
Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ, որոնցով խստացվում է ընտրակաշառքի համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ։
Ընդունված փոփոխություններով՝ ընտրակաշառք տալու համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը 6 տարուց բարձրացվել է մինչև 8 տարի, իսկ եթե հանցագործությունը կատարվել է նախնական համաձայնությամբ, առավելագույն պատիժը կկազմի մինչև 10 տարվա ազատազրկում։ Նույն պատիժը նախատեսվում է նաև ընտրակաշառքի փոխանցման միջնորդության համար։
Խստացվել է նաև ընտրակաշառք ստանալու համար պատասխանատվությունը։ Եթե նախկինում դրա համար նախատեսվում էր 1-3 տարվա ազատազրկում, ապա այժմ պատիժը կկազմի 2-5 տարի, իսկ նախնական համաձայնությամբ կատարված դեպքերում՝ մինչև 8 տարվա ազատազրկում։
Բացի այդ, ավելի խիստ պատիժ է սահմանվել նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեգործության արգելքը խախտելու համար․ առավելագույն ազատազրկման ժամկետը 6 տարուց բարձրացվել է մինչև 8 տարի։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նախագծի քվեարկությանը չի մասնակցել։
Նմանատիպ հոդվածներ
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 6-ից 50.000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու
Կառավարության նիստի ընթացքում հայտարարվեց, որ հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքների վերականգնման վերաբե...