Նովոռոսիյսկում բենզինն ամբողջությամբ սպառվել է, դիզվառելիքը հասանելի է միայն 8 բենզալցակայանում
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում բենզալցակայաններում բենզինն ամբողջությամբ սպառվել է։ Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ստեղծված իրավիճակում բենզինի լիցքավորում հնարավոր է միայն վառելիքային քարտերի միջոցով։
Համայնքային կառավարման կենտրոնի տվյալներով՝ դիզելային վառելիքը ևս սահմանափակ է և առկա է քաղաքի ընդամենը ութ բենզալցակայանում։
Իշխանությունները քաղաքացիներին հորդորել են երթուղիները պլանավորելիս հաշվի առնել վառելիքի պակասը՝ նշելով, որ մատակարարումների վերականգնման մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Միաժամանակ, Կրասնոդարի երկրամասի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում հրաժարվել ոչ հրատապ ուղևորություններից, չստեղծել վառելիքի պաշարներ և նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին՝ մինչև մատակարարումների կայունացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենի նոր խմբաքանակ՝ 976 տոննա
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է «Ազե...
Ռուսաստանում բենզինի ճգնաժամը խորանում է․ Մոսկվան պատրաստվում է բենզին ներկրել Հնդկաստանից
Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը շարունակում է խորանալ՝ ազդելով ինչպես քաղաքացիների առօրյայի, այնպես էլ գյուղատնտեսության...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...