Տուսկը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Լեհաստանի պատվիրակությանը կոչ է արել Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր խոստումներ չտալ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ի հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովին մասնակցող լեհական պատվիրակությանը զերծ մնալ Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության վերաբերյալ հայտարարություններից։
Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Տուսկը նշել է, որ Լեհաստանի առաջնահերթությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելյան սահմանների ամրապնդումն է, այլ ոչ թե Ուկրաինայի ֆինանսավորումը։
«Կոչ եմ անում ամբողջ պատվիրակությանը զգուշավոր լինել Լեհաստանի կողմից հերթական ֆինանսական աջակցության վերաբերյալ որևէ հայտարարություն անելիս», — ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը մեծ պատասխանատվություն է կրում Եվրամիության ամբողջ արևելյան սահմանի անվտանգության ապահովման հարցում, և այդ հանգամանքը պետք է հաշվի առնեն բոլոր գործընկերները։
Ուկրաինան վերջին տարիներին պետական բյուջեն ձևավորում է զգալի պակասուրդով՝ ակնկալելով այն լրացնել արևմտյան ֆինանսական աջակցությամբ։ 2026 թվականի բյուջեով նախատեսված են մոտ 116 միլիարդ դոլարի ծախսեր և շուրջ 68,6 միլիարդ դոլարի եկամուտներ, իսկ տարբերությունը Կիևը մտադիր է ծածկել արտաքին ֆինանսավորման հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...