Քաղաքականություն

Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է ցեղասպանության հրահրման մեջ

Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է ցեղասպանության հրահրման մեջ

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները որակել է որպես «ցեղասպանության հրահրում»։



Ֆիդանը CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իսրայելը և նրա ժողովուրդը «իրենց քաղաքականությամբ և մտածելակերպով դարձել են բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»։



Ի պատասխան՝ Սաարը X սոցիալական հարթակում գրել է, որ Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը «ցեղասպանության հրահրման դասական օրինակ են»՝ ընդգծելով, որ հրեա ժողովրդին անմարդկայնացնելը և «անտանելի բեռ» անվանելը հիշեցնում է պատմության ամենածայրահեղ և արյունալի ռեժիմների լեզուն։



Իսրայելցի դիվանագետի խոսքով՝ միջազգային հանրությունը և Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է հստակ դատապարտեն նման հայտարարությունները։



Նշվում է, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները զգալիորեն սրվել են 2023 թվականի վերջից՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ֆոնին։ Երկրները հետ են կանչել դեսպաններին և սառեցրել առևտրային հարաբերությունները, իսկ Անկարան շարունակում է կոշտ քննադատել Իսրայելի քաղաքականությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250