Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգևորել է Ադրբեջանին. Գաբրիել Բալայան
Քանի որ ես ի պաշտոն հետեւում եմ Ադրբեջանի արձագանքին, Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է նրանց: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անվանելով նրան անփառունակ գործիչ:
Հիշեցնենք, որ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինել Ալիեւի փոխարեն, 3-4 ամսից կհարձակվեր Արցախի ու Հայաստանի վրա: «Երկրի պաշտպանության, անվտանգության հետ կապված ցանկացած քաղաքական անհիմն շահարկող անում քաղաքացի նախ պետք է մտածի, երկրորդ, ելնելով դրա հասցրած վնասից, այո պատասխանատվության ենթարկվի: Եվ մենք այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ենքմ, նաեւ կապված վերջին դեպքերի հետ»,-ասաց Գաբրիել Բալայանը: Նա ընդգծեց, որ ապրիլյան դեպքերի հետ կապված 17 քրգործ է հարուցվել, որոնցից 15-ը կարճվել է, մեկը դատարան է մնացել, մյուսն ընթացքի մեջ է:
Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրվող զենքին, ապա մենք ակնկալում ենք, որ հուլիսի սկզբին արդեն Հայաստանում այդ զենքը կարտադրվի:
«Խոսքը այս փուլում հրաձգային զենքի մասին է»,-ասաց նա:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։