Մեր օրակարգում այս պահին չկա ՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը. Արեն Մկրտչյան
Վերջին շրջանում ինչ տեղի է ունենում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է մեզ համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` անդրադառնալով երեկ Հայաստան-Իտալիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի 9-1 հաշվով պարտությանը:
«Այս պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի»,-ասաց Մկրտչյանը:
«Թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, մեղավոր են բացառապես բոլորը, և թիվ մեկ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է»,-ասաց Մկրտչյանը:
Հարցին` ՀՖՖ գործկոմն ունի՞ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ, Արեն Մկրտչյանը պատասխանեց.
«Դեռ մեր օրակարգում նման հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»:
Հարցին` այդ դիրքորոշմանը նպաստե՞լ է իրողությունը, որ Արթուր Վանեցյանն այլևս իրենց (իշխող քաղաքական խմբի) թիմի անդամ չէ, Արեն Մկրտչյանը պատասխանեց.
«Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: ԱԱԾ տնօրենը երբևէ որևէ թիմի անդամ չի լինում»:
Նա նաև հայտնեց, որ ՀՖՖ գործկոմն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ դնելու ուղիղ լիազորություն չունի, բայց կարող է ժողով հրավիրել և այդ հարցը բարձրացնել:
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...