Երևանում եղանակը կտրուկ կվատանա․ սպասվում են հորդառատ անձրևներ
Հուլիսի 3-ի կեսօրից հետո, ինչպես նաև հուլիսի 4-8-ի գիշերային և կեսօրից հետո ընկած ժամանակահատվածում հանրապետության զգալի մասում կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 4-7-ը որոշակի հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Քամին կփչի արևմտյան ուղղությունից՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում, որի արագությունը կհասնի 18-23 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը կնկատվի 1-2 աստիճանով բարձրացում, իսկ հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին այն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, ինչպես նաև հուլիսի 4-8-ի գիշերն ու կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպային երևույթներ, որոնց ժամանակ քամու արագությունը կարող է ուժգնանալ մինչև 17-20 մ/վ։ Հուլիսի 4-ի երեկոյան և հուլիսի 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառ...