Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընտրակաշառք էր բաժանել։
Գյումրիի քաղաքապետը, մասնավորապես, ասել էր․ «Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառքը, լրագրողներդ, բոլորդ տեսել եք, որ «գծի հետևում» ու մնացած տեղերը խանութներ կան, որ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընտրակաշառք բաժանելուց, ամբողջ հանրապետության ՔՊ-ներին բերել, լցրել էիք էստեղ։ Ես փաստ ունեմ, որ մի տան վրա 57 հոգի մարդ են գրանցել, էդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են՝ պարոն Ղուկասյան, 57 հոգի են գրանցել, սրանք ովքեր են»։
Նմանատիպ հոդվածներ
Շոյգուն և Պատրուշևը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին
ՌԴ Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Սերգեյ Շոյգուն և նրա նախորդ Նիկոլայ Պատրուշևը երկուսն էլ մասնակցել են Անվտանգությ...
Թորոսյանն անդրադարձել է Բագրատ Սրբազանի հանդիպմանը քաղաքական ուժերի հետ
Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են։ Այս մասին հայտարարել է ՀՀ Ա...
Բայդենը չգիտի, թե արդյոք Ռուսաստանը թուլացել է «Վագների» խմբի շուրջ վերջին դեպքերից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ասել է, որ չի կարող գնահատական տալ, թե արդյոք «Վագների» խմբի հետ կապված վերջին իրադարձ...
Թել Ավիվում հազարավոր մարդիկ բողոքում են դատաիրավական բարեփոխումների դեմ
Թել Ավիվում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների։ Ցուցարարները վանկարկում են...