Շոյգուն և Պատրուշևը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին
ՌԴ Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Սերգեյ Շոյգուն և նրա նախորդ Նիկոլայ Պատրուշևը երկուսն էլ մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամների հետ նախագահի օպերատիվ հանդիպմանը, հայտնում է РИА Новости–ն։
Ինչ կարգավիճակով է հանդիպմանը ներկա եղել Պատրուշևը, ում մայիսի 12-ին Պուտինն ազատել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ձևակերպմամբ, չի հաղորդվում։ Պատրուշեւի նոր պաշտոնի մասին ոչինչ պաշտոնապես չի հայտարարվել։
Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում քարտուղարի մասին տեղեկատվությունը արդեն թարմացվել է, և նա Սերգեյ Շոյգուն է: Այնտեղ նույնպես նշված չէ Նիկոլայ Պատրուշեւի նոր պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...