Բայդենը չգիտի, թե արդյոք Ռուսաստանը թուլացել է «Վագների» խմբի շուրջ վերջին դեպքերից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ասել է, որ չի կարող գնահատական տալ, թե արդյոք «Վագների» խմբի հետ կապված վերջին իրադարձությունները թուլացրել են իշխանությունը Ռուսաստանում։
«Դժվար է ասել»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքերը հրապարակել են ամերիկյան լրատվամիջոցները։
Նա ասել է, որ Ռուսաստանը մեկուսացված է միջազգային ասպարեզում, «և խոսքը միայն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասին չէ»։
Բայդենն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ներգրավված չեն Ռուսաստանում «Վագների» խմբի շուրջ ստեղծված իրավիճակում։
Հիշեցնենք` հունիսի 24-ի գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել:
Նմանատիպ հոդվածներ
Հեռացնել կեղծ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ․ Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշացնում է
Ինչպես արդեն հայտնվել է, հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ...
Սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ-ում սկսվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Երկու երկր...
Կայացել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Վաշինգտոնի մերձակա Արլինգթոնում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ե...
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության...