Վենսուելայում արտակարգ դրություն է․ զորք կմոբիլիզացնեն, եթե ԱՄՆ-ն հարձակվի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով երկրում արտակարգ դրություն է հայտարարվում ԱՄՆ-ի կողմից զինված հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը՝ Ազգային ինքնիշխանության և խաղաղության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ արտակարգ դրության մասին հրամանագիրը նպատակ ունի պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և կենսականորեն կարևոր ռազմավարական շահերը: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի անմիջապես ԱՄՆ ուժերի կողմից Վենեսուելայի վրա հարձակման դեպքում:
Հրամանագիրը Մադուրոյին հատուկ լիազորություններ է տալիս զորք մոբիլիզացնելու՝ ենթակառուցվածքների, հանրային ծառայությունների, նավթի և գազի, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ ռազմական վերահսկողությունը անհապաղ ստանձնելու համար։
Ռոդրիգեսը շեշտել է, որ Վաշինգտոնը ձգտում է զավթել Վենեսուելայի բնական պաշարները, առաջին հերթին՝ աշխարհի ամենամեծ նավթային պաշարները: Նրա խոսքով՝ աշխարհի խոշորագույն նավթ արտադրող երկրների մեծ մասը ենթարկվում է Միացյալ Նահանգների կողմից միակողմանի հարկադրանքի միջոցառումների:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախկին նախագահն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր թեկնածությունն է առաջադրել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մա...
Բելգիան միլիոնավոր եվրոներ է հատկացնում Ուկրաինային. հայտնի է նպատակը
Բելգիան Ուկրաինային 9 մլն եվրո լրացուցիչ օգնություն կհատկացնի վնասված էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար, հայտ...
Իրանում կոչ են արել խուսափել ԱՄՆ–ի հետ անմիջական ռազմական առճակատումից
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրամանատարներին կոչ է արել խուսափել ԱՄ...
Քաղաքապետի գործառույթներն իրականացնելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Այս մասին...