Իրանի նախկին նախագահն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր թեկնածությունն է առաջադրել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, կիրակի հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
67-ամյա Ահմադինեժադը համարվում է քաղաքական կոշտ գծի կողմնակից, պաշտոնավարել է երկու ժամկետ՝ 2005-ից 2013 թվականներին, իսկ նրա երկրորդ ժամկետը նշանավորվել է 2009 թվականին վիճելի արդյունքների պատճառով բուռն բողոքի ցույցերով և դաժան ճնշմամբ:
Երկրի ղեկավարության հետ նրա տարաձայնությունները տարիների վաղեմություն ունեն․ նախագահի պաշտոնում աշխատելիս Ահմադինեժադը, հակաճառելով Իրանի հոգևոր առաջնորդին, պաշտոնանկ էր արել Ալի Խամենեիի կողմից նշանակված նախարարին և դրանից հետո էլ տասնօրյա գործադուլ հայտարարել՝ բոյկոտելով կառավարության բոլոր նիստերը։
Իրանի նախկին նախագահի պաշտոնավարման տարիների այս դրվագը բեկումնային դարձավ նրա քաղաքական կարիերայի համար․ սրվեցին նրա հարաբերությունները ոչ միայն հոգևոր առաջնորդի հետ, այլ նաև երբեմնի թիմակիցների համար նա պահպանողական գործչից դարձավ հեղափոխական և մեկը, ով հանդգնել էր չենթարկվել երկրի հոգևոր առաջնորդին։
Նրանից բացի, գրանցվել է ևս 12 թեկնածու։ Նրանց թվում են նաև միջուկային հարցերով նախկին գլխավոր բանակցող Սաեդ Ջալիլին և բարեփոխական հայացքներով հայտնի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, 2021 թվականի ընտրությունների մասնակից Աբդոլնասեր Հեմաթին։
Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս չորս հոգի զոհվեցին կիրակի օրը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարներն ուղևորվում են աղետի գոտի
Հայ-իրանական սահմանը հատել են Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը,...
ՔՊ-ն քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկաններն Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված: Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյու...
Հյուսիսային Կորեան աղբով լի եւս 600 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան հարեւան Կորեայի Հանրապետություն է ուղարկել առնվազն 600 փուչիկ՝ տարբեր աղբով՝ ծխախոտից մինչեւ պլաստիկ...