Քաղաքապետի գործառույթներն իրականացնելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը
«Լեւոն Հովհաննիսյանը Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով համարվում է ավագանու անդամ եւ ամբողջ ծավալով շարունակում է իրականացնել քաղաքապետի գործառույթները։ Այս առումով քաղաքում կառավարման ճգնաժամ չենք ունենա։ Այս պահից քաղաքապետի պարտականությունները, ընդ որում՝ ամբողջ ծավալով, կատարում է Լեւոն Հովհաննիսյանը»,- ասել է Դավիթ Խաժակյանը։
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանն էլ լրատվականի հետ զրույցում ասել է, որ քաղաքապետի պարտականությունները դրվում են քաղաքապետի առաջին տեղակալի վրա, մինչեւ ավագանին իր կազմից կընտրի նոր քաղաքապետ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...