Քաղաքականություն

Իրանում կոչ են արել խուսափել ԱՄՆ–ի հետ անմիջական ռազմական առճակատումից

Julya 250 դիտում
Իրանում կոչ են արել խուսափել ԱՄՆ–ի հետ անմիջական ռազմական առճակատումից

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրամանատարներին կոչ է արել խուսափել ԱՄՆ–ի հետ անմիջական ռազմական առճակատումից և հրամայել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գործողություններով և ամերիկյան բազաների վրա «պրոքսի խմբավորւմների» գրոհներով։ Այս մասին գրում է «New York Times» թերթը։


Խամենեին ավելի վաղ կոշտ պատասխան և արդարացի պատիժ էր խոստացել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կատարողներին և կազմակերպիչներին։ Սակայն աղբյուրները թերթին հայտնել են, որ Իրանի գերագույն ղեկավարը հրամանատարներին հորդորել է ռազմավարական համբերություն դրսևորել և ամեն գնով խուսափել Վաշինգտոնի հետ անմիջական ռազմական բախման մեջ Թեհրանի ներգրավումից։


«Նա զինվորականներին հրամայել է պատասխան գործողությունները սահմանափակել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով կամ Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների վրա պրոքսի խմբավորումների հարձակումներով», – գրում է պարբերականը։


Աղբյուրի տեղեկություններով` Խամենեին Իրանում և Լիբանանում տեղի ունեցած հարձակումները իսրայելական արշավի մաս է համարում։


Հիշեցնենք, որ երեկ Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Մի քանի պայթյուն էր որոտացել Քերմանի գերեզմանատանը։ Այդ ժամանակ այնտեղ ընթանում էր Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողություն՝ նա սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի արդյունքում։ Tasnim գործակալությունը գրում է, որ գերեզմանատան մուտքի մոտ եղել է երկու փաթեթ՝ ռումբերով, որոնք կարող էին պայթեցնել հեռահար։


Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250