Դպրոցներում կսահմանափակվի բջջային հեռախոսների օգտագործումը
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում նշվել է, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։ Նաև առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։
Արձագանքելով այս նախաձեռնությանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջարկում է հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ.
«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հանդիպել է ՌԴ հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
Հուլիսի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել հայկական և ադրբեջանական համայնքների ազդեցիկ...
Անահիտ Ավանեսյանը՝ իր և ամուսնու հավատքի տարբերությունների մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ մկրտվել է Սուրբ Զորավոր եկեղեցում և Հայ առաքելական եկեղեցու հ...
Նարեկ Սամսոնյանին հետ են տարել ՔԿՀ. փաստաբան
Նարեկ Սամսոնյանի հացադուլը շարունակվում է։ Նա այս պահին՝ հացադուլի 14-րդ օրը, գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ պատժախցում։...
Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. Գալուզինի կտրուկ հայտարարությունը
ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է իրավիճակը», երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրո...