Անահիտ Ավանեսյանը՝ իր և ամուսնու հավատքի տարբերությունների մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ մկրտվել է Սուրբ Զորավոր եկեղեցում և Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, արձագանքելով տեղեկություններին, թե նա մասնակցել է կարգալույծ քահանայի մատուցած պատարագի։
«Հրապարակումներ անողները որտեղի՞ց գիտեն, որ ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ չեմ։ Ես մկրտված եմ, մկրտվել եմ Սուրբ Զորավոր եկեղեցում և Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ», - ասել է Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում։
Նա անդրադարձել է նաև իր ամուսնու՝ Ավետարանչական եկեղեցու հետևորդ լինելու մասին դիտարկմանը՝ նշելով․ «Իմ ամուսինն ավետարանչական է, բայց դա որևէ առնչություն չունի։ Մեր հարաբերություններում բախում չկա, ապրում ենք սիրով և խաղաղությամբ, ունենք երեք երեխա»։
Ավանեսյանը հավելել է, որ առաջիկա կիրակի նույնպես այցելելու է Հովհաննավանք։
«Գնալու եմ, որովհետև հասկանում եմ, որ չի կարելի համայնքին միայնակ թողնել անարդարության առաջ», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խոչընդոտները Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորներն են
«Հրապարակ» թերթը գրում է. Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայ...
«Հրապարակ». Պուտինի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը եւ ԱԳՆ-ն այս օրերին ակտիվորեն պատրաստվում են ԵԱՏՄ նիստին եւ Վլադիմի...
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադ...
Բաքում եռակողմ հանդիպում է սպասվում
Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարները Բաքում եռակողմ հանդիպում կանցկացնեն, հայտնել...