Նարեկ Սամսոնյանին հետ են տարել ՔԿՀ. փաստաբան

Նարեկ Սամսոնյանի հացադուլը շարունակվում է։ Նա այս պահին՝ հացադուլի 14-րդ օրը, գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ պատժախցում։ Նարեկ Սամսոնյանի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկի ցուցմամբ Նարեկի նախընտրած բուժհաստատությունում վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։ Այս մասին գրել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։


«Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր.


Նարեկ Սամսոնյանին այսօր «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ Նարեկ Սամսոնյանը ցանկություն է հայտնել իրականացնել անհապաղ վիրահատական միջամտությամբ պայմանավորված հետազոտություններն ու վիրահատությունը։ Սամսոնյանին ցուցված հետազոտություններն անցկացնելու համար անհրաժեշտ էր, որ Նարեկի օրգանիզը պատրաստ լիներ այդ հետազոտություններին, ինչը ենթադրում էր անհապաղ հոսպիտալացում վերականգնողական բուժում անցնելու համար։ Համապատասխան տեղեկանքները ներկայացվեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը Նարեկին հոսպիտալացման թույլտվություն տալու փոխարեն որոշում կայացրեց հետ վերադարձնել նրան «Արմավիր» ՔԿՀ։


Նարեկ Սամսոնյանի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես ԲԺՇԿԻ ՑՈՒՑՄԱՄԲ ՆԱՐԵԿԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու ու հրատապ վիրահատության ենթարկվելու համար։


Հ.գ. Քիչ առաջ տեղեկացա, որ «Արմավիր» ՔԿՀ հետ վերադարձի ճանապարհին Նարեկի ինքնազգացողությունը վատացել է։ Երեկոյան կայցելեմ Նարեկին»,-գրել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք՝ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին հիվանդանոց։ 

Քաղաքականություն

Պատահարներ