Փաշինյանը՝ դրոշմակնիքներից Արարատ լեռան ուրվագիծը հանելու մասին
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է անձնագրերում սահմանային դրոշմակնիքներից Արարատ լեռան ուրվագիծը հանելու որոշմանը.
«Անձնագրերի դրոշմների հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ հորիզոնում տեսական հնարավորություն ու պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին, և, ընդհանրապես, ՀՀ-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։
Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ մինչև 2004թ. այդ դրոշմը չի եղել. «Ինչ է նշանակում այդ դրոշմի բացակայությունը, և երբ 2004թ. այն հայտնվել է, դա ի՞նչ է նշանակում։ Ո՞րն է այդ դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը, և ո՞րն է այդ դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը»,- հայտարարել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան, բայց երկրների միջև հարաբերությունների մակա...
Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում. «Հրապարակ»
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեեւ պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվ...
«Գազպրոմ Արմենիա» -ն հայտարարություն է տարածել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծվ...
Հայկական ծիրանին են անդրադարձել․ ուշագրավ ուղերձ արտերկրից
Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ,Այս շաբ...