Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում. «Հրապարակ»
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեեւ պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվելով մի քանի պատգամավորների «շանտաժին», թե կմիանան անվստահություն հայտնողների բանակին, եթե ԱԽՔ-ին ազատի, նրան չազատեց պաշտոնից, սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը հասունանում է։
Սորոսական պատգամավորների պահանջով այդ հարցի լուծումն ընդամենը հետաձգվել է, բայց չի փակվել։ Հիմա, երբ Փաշինյանին հաջողվել է «Իմ քայլում» որոշակի կայունություն հաստատել, նա այլեւս չի վախենում այդ մեկ տասնյակի չափ պատգամավորներից։
Արմեն Գրիգորյանին խաղից հանելու ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Իմ քայլը» նրան հրավիրել է ԱԺ եւ փակ նիստում հորդորել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, քանի որ նա եւս տապալել է իր գործառույթները եւ չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:
Իսկ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում, ինչպես Փաշինյանն ասաց՝ «ցավոտ» գործընթաց է գնում, Փաշինյանի գրպանային պատգամավորներից մեկը պատասխանատվության սլաքներն ուղղեց ԱԽՔ-ի կողմը՝ դժգոհելով պետական մարմինների եւ մասնավորապես ԱԽՔ-ի անգործությունից ու հող պատրաստելով այս պաշտոնանկության համար»,- այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
«Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում». Մակրոնն իր տարակուսանքն է հայտնել Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ. «Հրապարակ»
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչ...