Պեսկովը` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան, բայց երկրների միջև հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս դրանք երկխոսության միջոցով լուծել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։
«Սիրիայի հարցում Թուրքիայի հետ տարաձայնություններ կան։ Մի անգամ դրանք հաջողվել է լուծել։ Սոչիում փաստաթուղթ է ստորագրվել․.. Մեր հարաբերությունների մակարդակը և քաղաքական իմաստությունը թույլ են տալիս մեզ կարգավորել նման տարաձայնությունները ոչ թե առճակատման, այլ թեև երկար ու լարված, բայց, այնուամենայնիվ, բանակցությունների միջոցով», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 20 -ից օդային գործողություն է իրականացնում երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) սիրիական թևի դեմ Սիրիայի հյուսիսում։ Հաղորդվում էր Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսին հասցվող հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել ու չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային փուլը:
Նմանատիպ հոդվածներ
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդ...
Պեսկովը` ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (Հ...